Արման Ծառուկյանի մենեջերը մեկնաբանել է մարզիկին 9 ամսով որակազրկելու որոշումը

Արման Ծառուկյանի մենեջերը մեկնաբանել է մարզիկին 9 ամսով որակազրկելու որոշումը

Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի ռուսաստանցի Արման Ծառուկյանի մենեջերը մեկնաբանել է մարզիկին՝ ինը ամսով մենամարտից հեռացնելու որոշումը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) UFC 300 մրցաշարում տեղի ունեցած միջադեպից հետո Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովը որոշել է Արման Ծառուկյանին ինը ամսով արգելել մենամարտել։

«Արմանը գնահատում Նևադայի մարզական հանձնաժողովի գործողությունները այս հարցում նրանց ներգրավվածության համար: Նա հուսով է, որ UFC-ն և հանձնաժողովը կմշակեն համատեղ տեսահոլովակ բուլինգի դեմ պայքարի արշավի համար: Արմանը հուսով է, որ հնարավորություն կունենա այս տարեվերջ պայքարել տիտղոսի համար»,- sport.ru-ի հաղորդմամբ, ասել է մենեջերը լրագրող Բրետ Օկամոտոյի հետ զրույցում։

UFC– 300 մրցաշարի ժամանակ  Ծառուկյանը հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային: Դուրս գալով մենամարտի՝ նա վիճաբանություն է ունեցել հանդիսատեսներից մեկի հետ, փորձել է հարվածել տրիբունայում գտնվող երկրպագուին, ով նրան միջնամատ է ցույց տվել։ Մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը մամուլի ասուլիսում բացատրել է իր արարքը՝ այն անվանելով հանդիսատեսի անընդունելի պահվածք։

Նևադայի նահանգային մարզական հանձնաժողովի որոշմամբ, Ծառուկյանը  որակազրկվել է ինը ամսով,  նաև պետք է տուգանք վճարի 25 հազար դոլարի չափով։ Պատժի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 12-ին։ Այնուամենայնիվ, դա կարող է կրճատվել մինչև վեց ամիս, եթե նա տեսահոլովակ թողարկի բուլինգի դեմ պայքարի արշավի համար:

Արման Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։

Leave a Reply

Your email address will not be published.