Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ Արարատ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ Արարատ Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

 

«Հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների և մատնանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», – ասաց նա։

 

Խոսելով երրորդ երկրների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին՝ ԱԳ նախարարն ասաց, որ Հայաստանը վերահաստատում է իր վճռականությունն այս պայմանավորավածություններին։

 

«Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը»,- հավելեց Միրզոյանը։

Leave a Reply

Your email address will not be published.