Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահամանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահամանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ

Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահամանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ։
1995 թվականին ընդունված Սահմանադրության հիմքում դրվել են հայ ժողովրդի և մեր պետականության համար պատմական և կարևոր նշանակություն ունեցող Անկախության հռչակագիրը և դրանում պարունակվող անփոփոխելի ու մնայուն արժեքները և սկզբունքները։ Անցած տարիների ընթացքում Սամանադրությունը փոփոխվել է, սակայն այդ արժեքներն ու սկզբունքները մնացել են անփոփոխ։ Ուստի համոզված եմ, որ Սահմանադրության փոփոխությունը չպետք է լինի ինքնանպատակ կամ իրավիճակային, այն պետք է բխի Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերից և իհարկե լինի այդ ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունք։
Երկրի համար կարևորագույն ազգային նշանակություն ունեցող որոշումների ընդունմանը ՀՀ քաղաքացիների մասնակցելու Սահամանդրական իրավունքը պետք է հարգվի։ Մենք բոլորս պետք է տեր կանգնենք ու իրացնենք այդ իրավունքը։

Leave a Reply

Your email address will not be published.