Հայաստանի ԱԳՆ-ն Պաղեստինը ճանաչել է «առանց սահմանների»

Հայաստանի ԱԳՆ-ն Պաղեստինը ճանաչել է «առանց սահմանների»

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել, թե որ սահմաններով է ճանաչել Պաղեստինի Պետությունը։
«2024թ. հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իրականացվել է համապատասխան քաղաքական հայտարարության հիման վրա, որտեղ համապարփակ կերպով արտացոլված է Հայաստանի դիրքորոշումը»,-ասվում է հարցման պատասխանում։
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին հայտարարությամբ: Պաշտոնական Երևանն ընդգծել է Պաղեստինի հարցը «երկու պետության» սկզբունքով խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը:

Leave a Reply

Your email address will not be published.