Հայ-ամերիկյան զորավարժությունները խաթարում են անվտանգության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեխանիզմները. Մարիա Զախարովա

Հայ-ամերիկյան զորավարժությունները խաթարում են անվտանգության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեխանիզմները. Մարիա Զախարովա

Հուլիսի 15-ից 24-ը կայանալիք հայ-ամերիկյան «Eagle Partner» զորավարժությունները խաթարում են Հայաստան-Ռուսաստան անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Այդ զորավարժությունները, նրա խոսքով, ափսոսանքից բացի ոչինչ չեն առաջացնում:

 

«Հատկապես այն ֆոնին, երբ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- նշել է նա:

 

Զախարովայի խոսքով` Ռուսաստանը միշտ եղել և մնում է հավատարիմ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցերում, և ձգտել է գտնել փոխընդունելի լուծումներ։

 

«Միևնույն ժամանակ, Երևանի նման քայլերը, որոնք դառնում են համակարգային, խաթարում են այս ոլորտում ստեղծված մեխանիզմների գործարկման հեռանկարները»,- հավելել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.