Եվրո-2024. Եզրափակիչն՝ այսօր

Եվրո-2024. Եզրափակիչն՝ այսօր

Այսօր Բեռլինի Օլիմպիաշտադիոնում կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը։

Իսպանիայի և Անգլիայի հավաքականների  հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով  23։00-ին։

Իսպանիան արդեն 4 անգամ հաղթել է  եզրափակիչում, իսկ Անգլիայյի հավաքականը երբեք չի նվաճել գավաթը:

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Եվրոպայի առաջնության եզրափակչից առաջ ասել է, որ չի հավատում հեքիաթներին, իսկ թիմի համար ամենակարևորը իրենց մակարդակը ցույց տալն է։

«Ես չեմ հավատում հեքիաթներին, բայց հավատում եմ երազանքներին: Մենք մեծ երազանքներ ունեինք, բայց դրանք պետք է իրականացվեն: Այն, ինչ ունեինք՝ ուշ գոլեր, 11 մետրանոցներ, դա մեզ չի օգնի: Մենք պետք է խաղանք այն մակարդակի վրա, որը մեզ աանհրաժեշտ է»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Leave a Reply

Your email address will not be published.