Հայաստանի թիմը հաղթեց ադրբեջանցիներին (տեսանյութ)

Հայաստանի թիմը հաղթեց ադրբեջանցիներին (տեսանյութ)

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տեղի համար խաղում մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ:

71:63 հաշվով հաղթեցին հայ բասկետբոլիստները։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր:

Մրցաշարն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Leave a Reply

Your email address will not be published.