Արմավիրի՝ Քարակերտ, Տավուշի՝ Պառավաքար բնակավայրերում հուլիսի 18-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

Արմավիրի՝ Քարակերտ, Տավուշի՝ Պառավաքար բնակավայրերում հուլիսի 18-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Leave a Reply

Your email address will not be published.