Հայկական կողմն առաջարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում՝ ՄԹ-ում գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է․ ԱԳՆ

Հայկական կողմն առաջարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում՝ ՄԹ-ում գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։

 

«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:

 

Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», – նշում են նախարարությունից։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե հայկական կողմը հրաժարվել է Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից։

Leave a Reply

Your email address will not be published.