Օլիմպիական Խաղեր. Հայաստանը 66-րդն է մեդալային հաշվարկում

Օլիմպիական Խաղեր. Հայաստանը 66-րդն է մեդալային հաշվարկում

Oգոստոսի 11-ին ավարտվել է Փարիզի ամառային Օլիմպիական Խաղերը։ Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների թվում 66-րդն է 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով։

Ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը +102 կգ քաշայինների պայքարում արժանացել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը  արժանացել ՕԽ արծաթե մեդալին:

Օլիմպիական խաղերի պատկերը տարածաշրջանի երկրների համար հետևյալ տեսքն ունի․

21-րդ տեղում  Իրանն է
24-րդ տեղում՝ Վրաստանը
30-րդ տեղում՝ Ադրբեջանը
64-րդ տեղում՝ Թուրքիան
66-րդ տեղում ՝ Հայաստանը

2024 թվականի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել հուլիսի 27-ից օգոստոսի 11-ը։

Ընդհանուր հաշվարկում հաղթել է ԱՄՆ-ի հավաքականը՝ նվաճելով 126 մեդալ։ Ամերիկացիներն ունեն 40 ոսկե, 44 արծաթե և 42 բրոնզե մրցանակ։ Երկրորդ տեղում է Չինաստանի հավաքականը 94 մեդալով՝ 40 ոսկե, 27 արծաթե և 24 բրոնզե։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիայի հավաքականը, որը նվաճել է 45 մեդալ, այդ թվում՝ 20 ոսկե, 12 արծաթե և 13 բրոնզե մրցանակ։

 

 

 

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

Your email address will not be published.