Կրակոցներ՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում․ վիրավորների մեջ են գյուղաապետը, նրա որդին ու մայրը․ Shamshyan.com

Կրակոցներ՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում․ վիրավորների մեջ են գյուղաապետը, նրա որդին ու մայրը․ Shamshyan.com

Այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներից  կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես եղել է արյուն։

Նշված վայրից «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ Ս․Սալոյանը, Մ․Սալոյանը և մի մեծահասակ կին։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Ս․Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է՝ գյուղապետը, Մ․ Սալոյանը նրա որդին է, իսկ  մեծահասակ կինը գյուղապետի մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցները գյուղապետի ազգականներն են, նրանք եղել են «Նիվա» մակնիշի սև գույնի ավտոմեքենայով։

Leave a Reply

Your email address will not be published.