ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին են ծանոթացել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը` ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մեր պատվիրակությունը 11 օր շարունակ` օգոստոսի 3-14-ը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ:

ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ծանոթացել է ԱՄՆ-ի ռազմաուսումնական ծրագրերին

«Այցերի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և հետևել դաշտային վարժանքներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ծանոթացել է ԱՄՆ-ի ռազմաուսումնական ծրագրերին

Նշվում է, որ ամերիկյան գործընկերների հետ ծավալած քննարկումների ընթացքում արծարծվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, քննարկվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործման ընթացքը:

Leave a Reply

Your email address will not be published.