Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում ներկայացրել է Telegram ալիքի հիմնադիր Պավել Դուրովի հետ իր զրույցի հիշողությունները, որը ձերբակալվել է Ֆրանսիայում։
Ըստ նրա, ժամանակին ինքը Դուրովին հարցրել է, թե ինչու չի ցանկանում համագործակցել ծանր հանցագործություններով զբաղվող իրավապահ մարմինների հետ։
««Դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»,- հայտարարեց նա։ «Այդ դեպքում ցանկացած երկրում լուրջ խնդիրներ կլինեն»,- ասացի նրան։
Նա համարեց, որ իր ամենամեծ խնդիրները Ռուսաստանում են, և մեկնեց, հետո նաև այլ երկրներում քաղաքացիություն/բնակության թույլտվություն ստացավ։ Ուզում էր հանճարեղ «աշխարհի մարդ» լինել, որը հիանալի ապրում է առանց հայրենիքի։ Ubi bene ibi patria!» – գրել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով, ռուսաստանցի գործարարը սխալ էր հաշվարկել։
«Ներկայիս մեր բոլոր ընդհանուր թշնամիների համար նա ռուս է, հետևաբար անկանխատեսելի և վտանգավոր: Ուրիշ արյուն ունի։ Հաստատ Մասկը կամ Ցուկերբերգ չէ (որն, ի դեպ, ակտիվորեն համագործակցում է ՀԴԲ-ի հետ)։ Դուրովը վերջապես պետք է հասկանա, որ Հայրենիքը, ինչպես և ժամանակները, չեն ընտրում…»,- հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։