Հայաստանի պարալիմպիկ թիմին Փարիզում ֆրանսահայերը դիմավորել են զուռնա-դհոլով

Հայաստանի պարալիմպիկ թիմին Փարիզում ֆրանսահայերը դիմավորել են զուռնա-դհոլով

Հայաստանի Պարաաթլետիկայի հավաքականն արդեն Ֆրանսիայում է՝ մասնակցելու «Փարիզ 2024» Ամառային Պարալիմպիկ խաղերին։

Հավաքականի կազմում են նաև  ֆեդերացիայի հիմնադիր և նախագահ Սարգիս Ստեփանյանն իր անձնական մարզիչ Գևորգ Ստեփանյանի հետ, ով նաև մեր ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա յի գլխավոր մարզիչն է։

Հավաքականին Ֆրանսիայում  հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են աղուհացով, զուռնա, դհոլով, Հայաստանի ու Արցախի դրոշները ձեռնքներին՝ պարելով։

Փարիզի Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 11-ը։  Փարիզի ամառային Պարալիմպիկ խաղերում Հայաստանն ունի երեք մասնակից․ Գրետա Վարդանյան (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյան (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյան (գնդի հրում)։

Օգոստոսի 30

Սարգիս Ստեփանյան – F55 գնդի հրում

Սեպտեմբերի 4

Սմբատ Կարապետյան – T54 sայլակավազք

Սեպտեմբերի 6

Գրետա Վարդանյան – պարածանրամարտ, 61 քաշային կարգ

Leave a Reply

Your email address will not be published.