Պուտինը ցանկանում է Հեռավոր Արևելքում նոր ատոմակայան կառուցել

Պուտինը ցանկանում է Հեռավոր Արևելքում նոր ատոմակայան կառուցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելքում ենթակառուցվածքների զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ այդ տարածաշրջանում նոր ատոմակայան կառուցելու մտադրություն է հայտնել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

 

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինը նշել է, որ դա հեռանկարային նախագիծ է՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի ատոմային ոլորտում ընդգրկված մասնագետների փորձն ու գիտելիքները։

 

«Եթե մենք այլ երկրներում այդքան շատ օբյեկտներ ենք կառուցում և նաև մեծապես ֆինանսավորում ենք այդ օբյեկտները, ապա պետք է համապատասխան ծրագրեր իրականացնենք նաև երկրի ներսում ատոմային էներգիայի արտադրության ավելացման համար։ Եվ երբ ես խոսում եմ ատոմային էլեկտրակայանների մասին, նկատի ունեմ նաև Հեռավոր Արևելքի տարածաշրջանը։ Ինչո՞ւ չէ, դա խոստումնալից ուղղություն է»,- ասել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published.