Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ. ՀՀ է գալիս Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ. ՀՀ է գալիս Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։

Նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան,  ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։

Պաշտոնյան կհանդիպի Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի հետ և ելույթ կունենա Երևանի պետական համալսարանում:

Հիշեցնենք, որ հուլիսին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել էին սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։

Leave a Reply

Your email address will not be published.