Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը

Հայաստան կժամանի Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում կքննարկվի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։

Միխայել Ռոթը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով:

Օրակարգի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Leave a Reply

Your email address will not be published.