Ամբերդում դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կտևեն 5-6 տարի

Ամբերդում դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կտևեն 5-6 տարի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։

Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերահսկող հնագետի, կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են շինհրապարակի կահավորման, աշխատանքների հաջորդականության, դղյակի մուտքի սահմանափակման վերաբերյալ հարցերը։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 5-6 տարվա ընթացքում։ Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 461 միլիոն ՀՀ դրամ է։

Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքներին, նույն ինստիտուտի հնագետների հետ այցելել նախորդ օրը գյուղամիջյան ճանապարհի փլուզման հետևանքով բացված ստորգետնյա հնավայր, որը հնագետների նախնական դիտարկմամբ ծառայել է որպես ջրավազան։ Գյուղամիջյան ճանապարհի տվյալ հատվածը փակվել է անվտանգության նկատառումներով, նոր բացված հնավայրը առաջիկայում ավելի մանրամասն կուսումնասիրվի ամրոցի հնագիտական արշավախմբի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published.