Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շաղլ Ֆղայսի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման դիտանկյունից:

Կողմերը քննարկել են նաև Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը՝  կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:

Leave a Reply

Your email address will not be published.