
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում՝ կատարելով նաև նմուշառումներ արտադրվող տեսականուց: Նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով՝ պանիր չեչիլ թել արտադրատեսակի նմուշը՝ listeria monocitogenes, պանիր տապակելու համար արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ, պանիր չանախ 45%-ոց արտադրատեսակի նմուշը՝ ախտածին…