admin82

admin82 Page 261

Բախվել են «Mercedes»-ը, «Subaru»-ն, «Chevrolet»-ն ու 2 «Opel»-ը. պատճառը ճանապարհին թափված նյութն է եղել

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 18 հասցեի դիմաց, ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել են 2 «Opel», և կայանված «Mercedes», «Subaru», «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարդալ ավելին

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար: «Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը հանգեցրեց հայ համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ տարածաշրջանն իր տունն էր համարում: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման բոլոր սահմանումներին և պետք…

Կարդալ ավելին

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-ից

ւռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը հեռացել է «Շանթ» ՀԸ-ից։ «Ես ու իմ հեղինակած ու վարած «Բուժ ինֆո» հաղորդաշարի ամբողջ անձնակազմը դադարեցնում ենք համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ։ Շատ շուտով սպասեք մեզ այլ հարթակում և այլ ֆորմատով և հիշեք ամենակարևորը՝ մենք աշխատում ենք ձեզ համար»

Կարդալ ավելին

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով։ Փաստաթղթերը Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմի ղեկավարին պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի հուլիսի 15-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2024 թվականի հուլիսի 29-ին։

Կարդալ ավելին