
Լալա Մնացականյանին ծափերով ճանապարհեցին դեպի հավերժություն
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին հրաժեշտ տվեցին ծափերով։ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում դերասանուհուն վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, խաղընկերները, մտավորականները, նրա արվեստը սիրող ու գնահատող քաղաքացիներ։ Իսկ վերջում ծափահարությունների ներքո ճանապարհեցին դեպի հավերժություն։ Լալա Մնացականյանը կհուղարկավորվի Զեյթունի գերեզմանատանը: Լալա Մնացականյանը մահացել է հունիսի…