
«Ուրարտու»-ն պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Անտոն Կիլինի հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Անտոն Կիլինի հետ։ Կիլինը ակումբ է տեղափոխվել «Ակրոն» ֆուտբոլային ակումբից, որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ «Ողջունում ենք Անտոն Կիլինին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում մեր թիմի կազմում»,- ասվում է հաղորդագրությունում։