BacTV.am

BacTV.am Page 951

Ընդդիմադիրները հրատապ քննարկում են նախաձեռնում․ Armlur.am

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում հրատապ քննարկում է նախաձեռնել: Հրատապ քննարկման թեմաները, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները» կլինեն: Հիմնավորման մեջ նշված է, որ «թեմայի էությանը համապատասխան՝ առնվազն պարտադիր է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զեկույցը»: Ընդիմադիրներն ակնկալում են նաև, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը: Ինչպես…

Կարդալ ավելին

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել ջրօգտագործողների ընկերություններում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում, ուսումնասիրություններ են նախաձեռնվել՝ հանրապետությունում գործող ջրօգտագործողների ընկերություններում պետական շահերի պաշտպանության վիճակը պարզելու նպատակով: Ուսումնասիրությունները կիրականացվեն երկամսյա ժամկետում: BacTv-ի  հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Աննա Վարդապետյանի հանձնարարության համար հիմք են հանդիսացել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրված Հաշվեքննիչ պալատի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…

Կարդալ ավելին

Վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները` նաև արտարժույթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և…

Կարդալ ավելին

Նավթի ու գազի շահագործումը Ադրբեջանում աղետալի հետևանքներ է ունեցել, բայց «էկոակտիվիստները» որոշել են բողոքի ցույց անցկացնել Գորիս-Ստեփանակերտ հատվածում․ Լորենս Մարտին

Եկել ենք խնդրելու, որ հրատապ միջամտեք, որպեսզի վերջ տրվի շարունակվող մարդասիրական աղետին։ Այս մասին Հաագայի դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական լսումների ժամանակ ասաց Հայաստանի հայտը արդարացնող Լորենս Մարտինը։ «Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից ի վեր ԼՂ հայազգի բնակչությունը գրեթե ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից։ Կհիմնավորեմ, թե ինչու Ադրբեջանի արդարացումներից ոչ մեկը վստահության արժանի չէ։ 50 օր առաջ՝…

Կարդալ ավելին