Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում հրատապ քննարկում է նախաձեռնել:
Հրատապ քննարկման թեմաները, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները» կլինեն:
Հիմնավորման մեջ նշված է, որ «թեմայի էությանը համապատասխան՝ առնվազն պարտադիր է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զեկույցը»: Ընդիմադիրներն ակնկալում են նաև, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը:
Ինչպես նշել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը Armlur.am կայքի հետ զրույցում, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի՝ անկախ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցանկության՝ հրատապ քննարկումը պետք է տեղի ունենա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում