Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Յ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով թիվ 17 շենքի պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում վիրավորների ինքնությունը։