Դիրքերից տուն վերադարձող հավաքի մասնակիցները փակել են ճանապարհը (տեսանյութ)

«Հրապարակ»-ը նախօրեին տեղեկություն և տեսանյութ է ստացել, որ վարժական հավաքի մասնակիցներին դիրքերից իջեցրել են Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի մոտ: Սակայն չեն տրամադրել ավտոբուսներ, որպեսզի հավաքի մասնակիցները վերադառնան իրենց բնակավայրեր։ Վարժական հավաքի մասնակիցները վրդովվել են այդ անտարբերությունից և փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոմայրուղին։ Մանրամասն՝ այստեղ

Կարդալ ավելին

Քննչական կոմիտեն և TikTok-ը կաշխատեն միասին

ՀՀ քննչական կոմիտեն և TikTok ընկերությունը գործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի և ТikTok-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։ Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության…

Կարդալ ավելին

Կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ…

Կարդալ ավելին

Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել

Լեռնային Ղարաբաղի Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալության մամուլի ծառայությանը։ «Պայթել է հակատանկային ական, որի հետևանքով երեք մարդ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ բոլոր մահացածները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել, որոնք աշխատել են RPS Energy Ltd.-ում։ Միջադեպը տեղի է ունեցել…

Կարդալ ավելին