Վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում…

Կարդալ ավելին

Արմավիրում պարգևատրվել են ծառայությունն ավարտած պահեստազորայինները և 44-օրյա պատերազմի մասնակիցները

2023 թվականի ապրիլի 28-ին Արմավիրի մշակույթի տանը տեղի ունեցավ զինվորական ծառայությունը պատվով կատարած և ավարտած պահեստազորայինների և 44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների ու պահեստազորի սպաների պարգևատրման արարողակարգը: Այս մասին հայտարարություն է տարածել Արմավիրի մարզպետի աշխատակազմը։ «Արարողակարգին ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, մարզային ուժային կառույցների ղեկավարները, մարզի…

Կարդալ ավելին

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակիչում է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում է: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի որակավորման փուլում Դավթյանը հավաքեց 15,116 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ: Հայ մարմնամարզիկը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձին գործիքներից օղակների եզրափակիչ…

Կարդալ ավելին

Ղազախստանը պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ «Նիստի սկզբում ՀՀ փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի դերը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման…

Կարդալ ավելին