Վանաձորում կտեղադրվի աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը
Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը: «Այսօր, Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ կարևոր հարցերի, հաստատեց նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս , աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի…
