Պայթյուն Փոքր Մանթաշ գյուղում․ կա տուժած

Ապրիլի 26-ին, ժամը 17։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն․ կա տուժած։ Այս մասին հաղորդում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,…

Կարդալ ավելին

ԱՄՆ դեսպանը ընդգծել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի արձանագրած առաջընթացի կարևորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին։ Նախարար Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը կշարունակեն ցանկալի արդյունք արձանագրել։ Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝  նախարարը խոսել է մշակվող ոլորտային ռազմավարությունների, սոցիալական պաշտպանության համակարգի…

Կարդալ ավելին

Տեղ գյուղի մոտ վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակը միջին ծանրության է. ՊՆ

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների առողջական վիճակը լավ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն  գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի…

Կարդալ ավելին

Փաշինյանին «դավաճան» անվանած Սամվել Վարդանյանն ազատվել է աշխատանքից

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար երեկ ոստիկանության բաժին տարված Սամվել Վարդանյանը գործատուի հետ խնդիրներ է ունեցել իր կատարած արարքի համար: Նա ազատվել է աշխատանքից: «Շատ տհաճ խոսակցություն եմ ունեցել գործատուիս հետ, ինքը համաձայն չէր իմ ասածի հետ, ինձ ասաց՝ այդ արարքիցս հետո նույնիսկ հյուրանոց ոտք չպետք է դնեի, այդտեղ ես ադմինիստրատոր էի աշխատում: Ասաց, որ…

Կարդալ ավելին