Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են
Ամարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: «Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի վերանորոգումը:…
