Պոկում վարժությունից հետո Սամվել Գասպարյանն առաջատար է
Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանն ու 20-ամյա Պետրոս Պետրոսյանը: Պետրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 160 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ բարձրացնել 165 կգ-ը, սակայն հաջորդ մոտեցմամբ հաջողեց նույն քաշը: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ-անոց…
