50 մլն դրամն անհատույց հանձնվել է ՀՀ-ին

2023 թվականի ապրիլի 13–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Էդուարդ Կամոյի Հարությունյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է հաշտության համաձայնություն: Հայտնում են ՀՀ դատախազության անրային կապերի բաժնից: Ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել 50 մլն դրամը, որը կազմում է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 79.58 տոկոսը։ Նշված…

Կարդալ ավելին

Ծառահատումներ Երևանում․ քաղաքացիների և հասարակական գործիչների արձագանքը (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանը առավոտյան հրապարակեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Սայաթ-Նովա փողոցը փակել ու ծառեր հատում։ Նշենք, որ երեկ քաղաքապետարանից հայտնեցին, որ ժամը 10:00-ին, Սայաթ-Նովա պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից դեպի Տերյան փողոցի խաչմերուկ հատվածում, կենսունակության ավարտին մոտ և ամբողջովին դեֆորմացված ծառերը կփոխարինվեն գնդաձև սոսիներով: Մանրամասն ՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում

Կարդալ ավելին

Շուշին Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային առումով. Արցախի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։ «Ակնհայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացված հայկական Շուշի քաղաքում, միտված են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ 2020 թվականին սանձազերծած…

Կարդալ ավելին

«Վեոլիա ջուր» ընկերության պահեստում հայտնաբերվել է 37-ամյա աշխատակցի դին

Կոտայքի մարզի Առինջ գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Ոստիկանության Կոտայքի բաժինը դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել ժամը 14։30-ի սահմաններում։ «Ոստիկաններն ու քննիչները «Վեոլիա ջուր» ընկերության պահեստում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի»,–գրում է կայքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Ս․-ն է։ Իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նշված վայրում ծառայություն…

Կարդալ ավելին