Երկրորդ ադրբեջանցուն բռնել է Կապանի անտառապահներից մեկը, նրա մոտ եղել է ԶՊՄԿ սպանված աշխատակցի հեռախոսը

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզում։ Այս պահին նրան տանում են ոստիկանության Կապանի բաժին։ Նույն աղբյուրների համաձայն, որոնողական աշխատանքներին մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն, ըստ ականատեսների, ողջ գիշերը Կապանի տարածաշրջանի անտառներում էր՝ Կապանի անտառտնտեսության աշխատակիցների հետ։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է,…

Կարդալ ավելին

Հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն

Վերջին 4 օրերին ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հանրապետության մեծ մասում ժամանակ առ ժամանակ դիտվել են տեղումներ, ապրիլի 13-ին լեռնային առանձին մարզերում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 13-ի ցերեկը և ապրիլի 14-ին հանրապետության մեծ մասում տեղումները կշարունակվեն, առանձին վայրերում սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 20մ/վ։ Ապրիլի 15-ին, 16-ին հանրապետության ամբողջ տարածքում  սպասվում է առանց տեղումների եղանակ։…

Կարդալ ավելին

ՇՏԱՊ․ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը. ՊՆ

Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Հիշեցնենք որ Հայաստանի սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողներից մեկը ձերբակալվել էր ավելի վաղ։ ՊՆ-ի աղբյուրը հայտնել էր , որ 2–րդը փախուստի է դիմել։ Հենց ձերբակալված ադրբեջանցին էլ ասել է, որ իր հետ մեկ մարդ էլ է եղել։

Կարդալ ավելին

Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա

Տեղ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա։ «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում կա, ինչն, իհարկե, շատ լավ է։ Հուսով ենք՝ ապաքինումը դրական ընթացքով կլինի», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մյուս զինծառայողների մոտ նույնպես դրական տեղաշարժ կա. «Ամեն ինչ լավ…

Կարդալ ավելին