Երևանի կենտրոնում հայտնաբերվել է տղամարդու դիшկ. Քրեական քրոնիկոն (տեսանյութ)

Ողբերգական դեպք է եղել Երևանում։ Շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկում, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի է հայտնաբերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի…

Կարդալ ավելին

22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին

Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան

Պաշտպանության նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել:

Կարդալ ավելին

Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել էսկալացիան. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ զինծառայողները…

Կարդալ ավելին