21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին

Ջերմուկում իրավիճակը խաղաղ է

Ջերմուկում իրավիճակը  խաղաղ է: Ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը․ «Հարգելի հայրենակիցներ, պատասխանում եմ  ձեզ անհանգստացնող հարցերին, Ջերմուկում իրավիճակը  խաղաղ է: Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարության  կայքի լրահոսին»,- գրել է Արսենյանը:

Կարդալ ավելին

ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ:

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է․ զոհվածի մայր

Խոստացված խաղաղության դարաշրջանում մեզ սպասվում է սողացող պատերազմ և սպանդ։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ «Նիկոլ Փաշինյանի ասած 29․800 քկմ տարածքն օր օրի կրճատվում է։ Վաղն այս բոլոր առաջխաղացումները սպասվում են Արարատում, Վարդենիսում, Ջերմուկում, Երևանում։ Իսկ մեզ արնաքամ անելով հյուծող, մեր սերունդը լափող…

Կարդալ ավելին