Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները՝ ժամը 14:40-ի սահմաններում…
