Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 8-ին՝ ժամը 23.55-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նրա հայտնածը, սակայն, հավատ չներշնչեց ոստիկանության Թումանյանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին: Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Թումանյանի քննչական…
