Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. Թիրախում քաղաքացիական անձինք են

Մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ  Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական  աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում են…

Կարդալ ավելին

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.) ավելացել է ևս 35-ով: Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ,Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված  դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը մեծահասակ: Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին…

Կարդալ ավելին

«Սուրմալու» տոնավաճառը վերաբացվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ըստ այդմ՝ Տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես…

Կարդալ ավելին

Հակառակորդի զինուժը Շուշիի հատվածում առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արեւելք, եւ իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ: Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր…

Կարդալ ավելին