Հրդեհ՝ Հրազդանի «Մամաներ» կոչվող թաղամասում

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող թաղամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։37-ին, մարվել՝ 17։18-ին: Այրվել են մոտ 150 հակ անասնակեր և խորդանոցը (մոտ 6 քմ)։

Կարդալ ավելին

Ընդունվել է տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: «Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, աջակցություն չեն ստանալու այն սուբյեկտները, որոնց կողմից ապրանքների գնաճի պատճառ հանդիսացած վարչական իրավախախտումներ կատարելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ»,- գրել…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում, զոհեր չկան: Ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում: «Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է զեկույցում։

Կարդալ ավելին

Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը տեղեկացրել է, որ մինչև ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակվելը ոռոգման ու խմելու ջրի մատակարարման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, բայց քանի որ դրանք չէին ավարտվել, այս պահի դրությամբ ջրի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։ «Այն ավելի լուրջ է, քան գյուղի՝ թշնամու վերահսկողության տակ գտնվելը, որովհետև մարդիկ հողը մշակելով…

Կարդալ ավելին