Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ծանոթացել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի հիմնանորոգման աշխատանքներին: Դատավորներին պատշաճ աշխատանքային պայմաններով ապահովելու նպատակով՝ ներկայումս Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում իրականացվում են դատարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը տեղեկացվել է, որ աշխատանքներն իրականացվում են շինարարական բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար շենքը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով,…

Կարդալ ավելին

Արցախում ռուս խաղաղապահները ծառատունկ են արել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են «Հիշողության այգի» միջազգային ակցիային։ Ռուս խաղաղապահների տեղակայման վայրում անցկացված ակցիայի ընթացքում զինվորականները «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների հետ միասին տնկեցին պտղատու ծառերի 78 տնկիներ՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի։ Պատերազմի յուրաքանչյուր զոհվածի հիշատակը հավերժացնելու համար նախատեսվում է տնկել 27 միլիոն ծառ։ Յուրաքանչյուր ծառ…

Կարդալ ավելին

Օրենքով գողը կրկին կալանավորվել է

Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 22-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը, ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 10 մլն դրամի չափով, ինչպես…

Կարդալ ավելին

Մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել. ՍԱՏՄ-ը պատասխանել է Ռոսսելխոզնադզորին

Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանման հետ կապված ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Սննդամթերքի անվտանգության՝ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Կաթնամթերքի արտադրությունները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության ողջ շղթան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պատշաճորեն վերահսկվում է՝ համապատասխան իրավական ակտերով վերապահված գործառույթների։ Այս մասին հաղորդում…

Կարդալ ավելին