«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին (լուսանկարներ)

Tert.am-ի տվյալներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Ընձառյուծը ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:  

Կարդալ ավելին

Արագածոտնի նախկին փոխմարզպետը վիճաբանություն է ունեցել մեկ այլ վարորդի հետ, սպառնացել

Մարտի 26-ին միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Մասնակիցների մեջ է Արագածոտնի նախկին փոխմարզպետ, Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Էդգար Փարվանյանը: Գրում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Բեկո» խանութի դիմաց, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի…

Կարդալ ավելին

Մանրամասներ հանկարծամահ եղած պարեկի դեպքից (տեսանյութ)

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ «Սևան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել որ Զովաբեր բնակավայրից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որը նույն օրը, իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահ լինելու…

Կարդալ ավելին

Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին․ Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Կիպրոսի հավաքականի հետ հանդիպման մասին։ «Բավականին լավ հանդիպում ստացվեց։ Ուսուցողական խաղ էր։ Շատ նոր ինֆորմացիա ստացա այս խաղում, նորեկները շատ էին։…

Կարդալ ավելին