Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով. հաշիվը 2-1 է

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը Հայաստանի հավաքականում նշեց գոլով։ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող ընկերական խաղում Ռանոսը 51-րդ րոպեին ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հեռվիվ կատարած ուժեղ հարվածով գրավեց Կիպրոսի հավաքականի դարպասը։ Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլ է ձևակերպում։ Նա նույն խաղի մեջ երկրորդ գոլն է խփում: Հաշիվը 2-1…

Կարդալ ավելին

Առաջին խաղակեսում Կիպրոսը հաղթեց. հաշիվը 1-0 է

Ֆուտբոլի Հայաստանի և Կիպրոսի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը՝ 1:0: Մեծ տարածքային առավելություն ուներ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի թիմը, սակայն մրցակցի դարպասի մոտ իրական գոլային պահ ստեղծել չհաջողվեց։ Իսկ Կիպրոսի թիմը 43-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասին և բացեց հաշիվը։ Անկյունայինից…

Կարդալ ավելին

235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ընդունվել է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 388 մլն դրամ: Շուրջ 235 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող…

Կարդալ ավելին

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Այս մասին ասված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: ««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների…

Կարդալ ավելին