Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 16-րդ նիստը։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Պաշտպանության նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն։

Կարդալ ավելին

«Գոյ» թատրոնն ընդգրկվում է Սունդուկյանի անվան թատրոնի կազմում որպես բաժին

ԿԳՄՍ նախարարությունը նախօրեին e-draft հարթակում շրջանառության մեջ է դրել կառավարության ոլրոշման նախագիծ, որով «Գոյ» թատրոնը միացնում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: Նշվում է, որ այս նախագծի անհրաժեշտությունը միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: News.am-ի տվյալներով առաջարկվում է  «Գոյ» թատրոնն ընդգրկել Գ….

Կարդալ ավելին

Հայազգի մարզուհին՝ աշխարհի չեմպիոն

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը Հնդկաստանում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկացնում է infoport.am-ը: Մինչև 70 կգ քաշային կարգի եզրափակիչում նա հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ֆրենսիս Սքոթ Քայեին: Անաստասիա Դեմուրչյանը ծնվել է 2004 թվականին, բնակվում է Անապայում։ Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ ռուս: 2022 թվականի…

Կարդալ ավելին

ՀՀ տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում` Մարտի 27-ի ցերեկը և 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում`…

Կարդալ ավելին