Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է բշժկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից: 3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջկան անվանակոչել են Մերի: Նրա վիճակը բավարար է: «Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին»,-ասված է գրառման մեջ: Նյութի աղբյուրն…

Կարդալ ավելին

Երասխում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մարտի 22-ի ժամը 16:20-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին

Ասկերանում ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից և շրջվել. կա զոհ և վիրավորներ

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կան տուժածներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը: Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:40-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրին` Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա…

Կարդալ ավելին

Չարենցավան քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 22-ին, ժամը 20:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ամառանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են…

Կարդալ ավելին