«Հատուկ Հենրիխ Մխիթարյանի համար». «Նոայի» նվերը՝ հայ ֆուտբոլիստին
«Նոա» ֆուտբոլային ակումբը մարզաշապիկ է նվիրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մարզաշապիկի վրա գրված է՝ «Հատուկ Հենրիխ Մխիթարյանի համար»։ «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը Մխիթարյանից նվեր է ստացել «Ինտերի» մարզաշապիկը՝ Մխիթարյանի ստորագրությամբ և գրառմամբ։
