Արցախը դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում. շրջափակման 100–րդ օրը ՀՅԴ–ի երիտասարդները բողոքի ակցիա են արել
Արցախի շրջափակման 100-րդ օրը ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր բողոքի ակցիա՝ արցախցու ձայնը լսելի դարձնելու, պայքարի վճռականություն արտահայտելու և հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից։ «Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառույցներ եւ երիտասարդական, ուսանողական և պատանեկան միություններ, նմանատիպ ակցիաներ…
