Գերի ընկած քաղաքացին ամուսնացած է, ունի 3 երեխա. մանրամասներ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։ ArmLur.am-ին հայտնի…

Կարդալ ավելին

53-ամյա կինը թմրամիջոց է իրացրել․ Հայտնաբերվել են 100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ  օպերատիվ տեղեկություն, որն իրացրին Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների  հետ։ Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։ Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում  ձերբակալվեց ու տեղափոխվեց Բաղրամյանի բաժին։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։  Նրա…

Կարդալ ավելին

Սյունիքում ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին

Գորիս համայնքի Վերիշենի բնակավայրից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակչի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։ Սոցցանցերում տարածված տեղեկության համաձայն` Նա դիրքերում գտնվող մեր զինվորներին հաց էր տանում:

Կարդալ ավելին

309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե

«Ավելի քան 6000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը»,-նման տեղեկատվություն է հրապարակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը՝  ամփոփելով 2022 թ-ին Հայաստանում իրականացված մարդասիրական աշխատանքը։…

Կարդալ ավելին