4 զոհ , 60 վիրավոր ․Հանգստյան օրերի քրեական քրոնիկոնը (տեսանյութ)
Հանգստյան օրերի ընթացքում ՀՀ տարածքում տեղի ունեցած ավտովթարների , արտակարգ իրավիճակների և դժբախտ պատահարների հետևանքով մահացել է 4 ՝ վիրավորվել 60 մարդ։ Մանրամասները՝ տեսանյութում:
Հանգստյան օրերի ընթացքում ՀՀ տարածքում տեղի ունեցած ավտովթարների , արտակարգ իրավիճակների և դժբախտ պատահարների հետևանքով մահացել է 4 ՝ վիրավորվել 60 մարդ։ Մանրամասները՝ տեսանյութում:
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։ Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Սենիկի մայրը՝ Հրանուշ Խուրշուդյանը «Էրեբունի» ԲԿ է դիմել հղիության 3-րդ եռամսյակում՝ առողջական խնդիրներով: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ բժշկական բազմամասնագիտական թիմը լուրջ աշխատանք է կատարել՝ հասնելով ցանկալի արդյունքի:
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը շարունակում է գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Երգիչ Անդրեն ու նրա սիրելին՝ Անի Օհանյանը, ովքեր վերջերս երգել էին միասին՝ կատարելով «Ով սիրուն-սիրուն» ստեղծագործությունը, այսօր էլ հրապարակել են ռոմանտիկ հոլովակ, թե ինչպես են պարում: Մանրամասները՝ տեսանյութում:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։