Դասալքության համար հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները մարտի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել 29-ամյա Վարդան Հ.-ին, որը 2022 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Tert.am-ի տվյալներով նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Կարդալ ավելին

Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա. hetq.am

2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացվել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։ Այս մասին գրում է Hetq.am-ը: Նախքան լաբորատորիա հանձնելը, կաթնաշոռները տարվել են Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝  մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։ Այսպիսով՝ Ջերմային ռեժիմը չխախտելու համար նմուշները լաբորատորիա տեղափոխվել են…

Կարդալ ավելին

Վերհիշենք մեր գիտնականներին․ Արմեն Մարկոսյան

«Զարմանալի մաքուր, ազնիվ և լայնախոհ անձնավորություն , ով իր կյանքի մեծագույն մասը նվիրել է իր աշխատանքին , ներդրել իր ուժն ու եռանդը յուրաքանչյուր սկսած գործի մեջ» ,- հենց այս խոսքերով են նկարագրում գործընկերներն՝  էներգետիկայի  ոլորտում բարձր որակավորում ունեցող իրենց ավագ գործընկերոջը։ Արմենի մանկությունն անցել է ավանդական հայկական ընտանիքի ջերմ մթնոլորտում՝ լցված իր պատմությանն ու մշակույթին…

Կարդալ ավելին

150 ավտոբուսները մաքսազերծումից հետո դուրս կգան երթուղի

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար ձեռք է բերվել ևս 150 նոր ավտոբուս։ «Ներկրված Zhongtong ավտոբուսները թույլ կտան քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը», –  հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը։ Նրա խոսքով՝ ծրագրի ընթացքում նախատեսվում է 6.6 մլրդ դրամի ավտոբուս և պահեստամաս, 492 նոր…

Կարդալ ավելին